Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԶԻԼ» և «Mercedes»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
ArmNews